Նյարդաբանություն
Ուղեղի կաթված. ռիսկի գործոնները. med.news.am
Ինսուլտները կազմում են ինֆարկտների քանակի կեսը, բայց ինսլուտից մահացության դեպքերը նույնն են, ինչ ինֆարկտից։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԵՊԲՀ Նյարդաբանության ամբիոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը։
«Թեպետ ինսուլտի դեպքերը երկու անգամ ավելի քիչ են հանդիպում, սակայն կան ռիսկի որոշակի գործոններ, որոնք ինսուլտը դարձնում են կարեւոր բժշկական խնդիր»,-ասել է պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը։
Ինսուլտներից ոչ ոք ապահովագրված չէ, նշել է պրոֆեսոր Մանվելյանը, սակայն կան ռիսկի որոշակի գործոններ, որոնք մեծացնում են ինչպես իշեմիկ, այնպես էլ հեմոռագիկ ինսուլտի հավանականությունը։ Այդ գործոնները լինում են մոդիֆիկացված (այսինքն, նրանք, որոնք կարող են ազդել կամ պահել վերահսկողության տակ), եւ ոչ մոդիֆիկացված (ինչպիսք են տարիքը, սեռը, ռասան կամ գենետիկան. այս դեպքում ոչինչ անել չի լինի)։
Անվերահսկելի հիպերտոնիա
Իչպես նշել է պրոֆեսոր Մանվելյանը, ինսուլտ առաջացնող առաջին գործոնը անվերահսկելի հիպերտոնիան է։ Ավաղ, այսօր շատ հայեր տառապում են զարկերակային բարձր ճնշումով, սակայն նրանցից շատերն անգամ տեղյակ էլ չեն դրա մասին, իսկ մյուսները պարզապես ոչինչ չեն անում հիպերտոնիան վերահսկելու համար։
«Հայերին դժվար է բացատրել, որ հիպերտոնիան վերահսկող դեղամիջոցը պետք է օգտագործել ողջ կյանքի ընթացքում։ Սովորաբար նրանք հասկանում են, որ դեղամիջոցը պետք է ընդունել տաս օր կամ ամենաքիչը՝ մեկ ամիս, բայց իրենց դժվար է ընդունել, որ կարելի է եւ պետք է ճնշումն իջեցնող դեղամիջոցը խմել ամբողջ կյանքում»,-ասել է պրոֆեսորը,- «արդյունքում հիպերտոնիայի դեմ դեղահաբերի մշտական ընդունումը դառնում է անհրաժեշտություն ինսուլտ կամ ինֆարկտ ստանալուց հետո»։
Գենետիկա
Իչպես նշել է պրոֆեսոր Մանվելյանը, ինսուլտի առաջացման հավանականությունը ավելի է բարձրանում մի շարք գենետիկական գործոնների պատճառով, մասնավորապես, եթե արյան բարձր զարկերակային ճնշման, անոթային հիվանդությունների, արյան մակարդման խնդիրների եւ թրոմբների ձեւավորման հակվածություն կա։ Ցավոք, նման գենետիկ հակվածություն նկատվում է շատ հայերի մոտ։
Ծխելը
Շատ մասնագետներ կարծում են, որ ծխելը կրկնապատկում է ինսուլտի հավանականությունը, քանի որ այն նպաստում է քներակի եւ կորոնար զարկերակների աթերոսկրելոզի առաջացմանը։
«Ծխելը ոչ միայն ինսուլտի, այլեւ շատ ուռուցքաբանական հիվանդութունների առաջացման առաջին գործոններից մեկն է։ Ծխելը ոչնչացնում է կյանքի ավելի բարձր որակ ունենալու համար պայքարող բժիշկների բոլոր ջանքերը»,- ասել է պրոֆեսոր Մանվելյանը։
Սննդակարգ
Ինսուլտի առաջացման հաջորդ գործոնը սննդակարգն է։ Ճարպային ուտելիքները, ինչպես նաեւ աղն ու շաքարը շատ վատ են անդրադառնում մարդու առողջության վրա եւ կարող են առաջացնել մի շարք հիվանդություններ։ Շատ հայեր արդեն սովորել են ընթրիքի ժամանակ ուտել տարբեր մսային ուտելիքներ, որոնք բավականին դժվարամարս են եւ ծանրաբեռնում են օրգանիզմը։
Պրոֆեսորը կարծում է, որ հայկական ավանդական ուտեստը՝ խաշը, նույնպես կարող է մեծացնել ինսուլտի հավանականությունը։ «Ես խաշին դեմ չեմ, բայց ձմռան ընթացքում կարելի է խաշ ուտել 1-2 անգամ։ Մարդիկ, ովքեր հանգստյան օրերին ուտում են խաշ, վտանգում են իրենց առողջությունը, քանի որ այն բարձրացնում է անոթներում խոլեստերինի մակարդակը, ինչը հանդիսանում է ինսուլտ առաջացնող գործոններից մեկը»,- բացատրել է պրոֆեսորը։
Սրտային հիվանություններ եւ շաքարային դիաբետ
Սրտային հիվանությունները (ինչպիսին է սրտի անբավարարություն, նախասրտերի շողացում, սրտի իշեմիկ հիվանդություն, ձախ փորոքի սրտամկանի հիպոտրոֆիա եւ այլն) նույպես բարձրացնում են ինսուլտի վտանգը, ասել է պրոֆեսոր Մանվելյանը:
Շաքարային դիաբետը կարող է մեծ դեր ունենալ ինսուլտի առաջացման գործում, քանի որ այս հիվանդները տառապում են հիպերտոնիայով, լիպիդային փոխանակության խանգարումներով եւ տարբեր աթերոսկլերոտիկ դրսեւորումներով։
13.05.2014 Կարդացեք նաև
05.02.2024
18.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ